Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է
Աշխարհում
17:27 25/01/2024
Աշխարհ

Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է՝ ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված անհամապատասխանությունների պատճառով։ Այս մասին «Чемпионат»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Բանակցությունների ընթացքում խաղացողը պահանջել է մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ, կողմերը չեն կարողացել պայմանավորվել աշխատավարձի շուրջ, ինչի պատճառով էլ բանակցություններն ավարտվել են։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Զենիթը» և «Լոկոմոտիվը» պայմանավորվել են պաշտպան Նաիր Տիկնիզյանին մոսկովյան ակումբից պետերբուրգյան ակումբ տեղափոխելու շուրջ։ «Զենիթը», իբր, խնդրել է «Լոկոմոտիվին», չխաղացնել Տիկնիզյանին ուսումնամարզական հավաքի ընկերական խաղերում, քանի դեռ քննարկվում է անձնական պայմանագիրը։

Հիշեցնենք՝  «Чемпионат»-ի աղբյուրները հայտնել էին, որ «Զենիթը» Տիկնիզյանին առաջարկում է մոտ 1,2 միլիոն եվրո, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նա ստանում է «Լոկոմոտիվում»:

Placeholder
Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է