ԶԼՄ-ներ. Ադրբեջանը դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգերը
Քաղաքական
17:30 25/01/2024
Աշխարհ

ԶԼՄ-ներ. Ադրբեջանը դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգերը

Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգերը, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ դա պայմանավորված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմամբ։

Հիշեցնենք, որ երեկ  ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

 

Placeholder