Էքստեռն քննություններին այս տարի մասնակցումե ն 36 աշակերտներ
Կրթություն, գիտություն
16:56 25/01/2024
Հայաստան

Էքստեռն քննություններին այս տարի մասնակցումե ն 36 աշակերտներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների առաջին փուլի ընթացքին:

Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 36-ն են:

Նախարարությունից հայտնում են՝ դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են` հիմք ընդունելով սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցների 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն:

Նույն կարգավորումը վերաբերում է նաև 10-րդ դասարանի սովորողներին, եթե նրանք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաների, մրցաշարերի, առաջնությունների և փառատոների: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում դպրոցի սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

Գործընթացն իրականացվում է ԿԳ նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի 1507-Ն հրամանով:

 

Placeholder