Հայաստանը հունվարի 4-ին ուղարկած իր առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել. ԱԳՆ
Քաղաքական
15:47 25/01/2024
Տարածաշրջան

Հայաստանը հունվարի 4-ին ուղարկած իր առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել. ԱԳՆ

Պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատ Միզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց կա:

Placeholder
Հայաստանը հունվարի 4-ին ուղարկած իր առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել. ԱԳՆ