Ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբները
Աշխարհում
11:12 25/01/2024
Աշխարհ

Ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբները

Միջազգային Deloitte խորհրդատվական ընկերությունը կազմել է եվրոպական ամենաշահութաբեր ակումբների վարկանիշային աղյուսակը՝ 2022/23 մրցաշրջանի արդյունքներով։

«Ռեալը», որը վաստակել է 831 միլիոն եվրո, զբաղեցրել է առաջին տեղը (նախորդ մրցաշրջանի համեմատ), երկրորդ տեղում է Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող «Մանչեսթեր Սիթին» (826 միլիոն): Անցած մրցաշրջանում գլխավորում էր վարկանշային աղյուսակը: Երրորդ տեղը զբաղեցրել է «Պարի Սեն Ժերմենը» (802 մլն)։

Գազետա.ռու-ն գրում է, որ եվրոպական լավագույն 20 ակումբների եկամուտներն աճել են 14%-ով՝ հասնելով ռեկորդային 10,5 միլիարդ եվրոյի։

Ամենաշահութաբեր ակումբների տասնյակում են նաև «Բարսելոնան» (800.1 միլիոն), «Մանչեսթեր Յունայթեդը» (745.8), «Բավարիան» (744), «Լիվերպուլը» (682.9), Լոնդոնի «Տոտենհեմը» (631.5), «Չելսին» (589.4) և «Արսենալը» (532.6):

Placeholder
Ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբները