Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԶԼՄ-ներ. Ադրբեջանը դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգերը
Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգերը, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ դա պայմանավորված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմամբ։
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։