Տեխնիկա վերաարտահանող ընկերությունները կտրուկ բարելավել են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցանկում
Տնտեսություն
12:38 26/01/2024
Հայաստան

Տեխնիկա վերաարտահանող ընկերությունները կտրուկ բարելավել են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցանկում

ՊԵԿ-ը հրապարակել է 4-րդ եռամսյակի տվյալներով հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Ցանկի ռաջին 5 հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (71 մլրդ դրամ), «Գրանդ տոբակո»-ն (55 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա»-ն (48,5 մլրդ դրամ)  «Մոբայլ սենթր արթ» (46,1 մլրդ դրամ), «Փրիթի ուեյ» ընկերությունը, («Վեստա», 33,3 մլրդ դրամ)։

Խոշոր հարկատուների առաջին 100-յակում ընդգրկված է 10 բանկ, Հայաստանի մնացած 7 բանկերը մյուս հարյուրյակում են։ Բանկերի առաջին երկու հորիզոնականներում  «Ամերիաբանկ»-ն է (7-րդ հորիզոնական) վճարած 25,7 միլրդ դրամով, և «Արդշինբանկ»-ը (8-րդ հորիզոնական)՝ վճարած 24,9 միլիարդ դրամով։

2023-ի 6-րդ հարկատուն դարձել է «Վայլդբերրիս» էլեկտրոնային առևտրի ընկերությունը՝ պետական բյուջե մուծած 26,5 մլրդ դրամով, այն դեպքում երբ նախորդ տարի վճարել էր ընդամենը 761 միլիոն դրամ։

Առաջին տասնյակում է գտնվում CPS ընկերությունը, որը վճարել է ավելի քան 23,7 միլիարդ դրամ հարկեր։

Առաջին տասնյակում է ծխախոտ ներմուծող «Ջեյ թի այ» (22,7 մլրդ) ընկերությունը, իսկ տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (22 մլրդ) ընկերությունը։

Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուները 2023-ին վճարել են 1 տրիլիոն 710 միլիոն դրամի չափով հարկեր, որն ավելի քան 220 միլիարդով ավելի է 2023-ի ցուցանիշից։

Placeholder