Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2024-ին համերգներ կունենա աշխարհի կարևոր բեմերում
Մշակույթ
16:06 26/01/2024
Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2024-ին համերգներ կունենա աշխարհի կարևոր բեմերում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն 2023-ին ունեցել է 88 համերգ, որոնցից 60-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում, 24-ը՝ արտերկրի հեղինակավոր համերգասրահներում։ Հյուրախաղերով հանդես են եկել  Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Լիբանանում։ Նվագախումբը ձայնագրել էհայ կոմպոզիտորների ավելի քան 110 ստեղծագործություն Հայաստանում և արտերկրում։ Ասուլիսում 2023-ն ամփոփ ներկայացրեց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Նվագախումը մեկ տարվա ընթացում նաև ելույթներ է ունեցել աշխարհահռչակ արտիստներ Դենիս Մացուևի, Մարիա Գուլեգինայի, Սերգեյ Խաչատրյանի, Մարիա Դուենյասի, Ալեքսանդր Ռոմանովսկու, Կամիլ Թոմայի, Նարեկ Հախնազարյանի և Եկվոն Սունվուի հետ։

«Մեր հաջողությունները հնարավոր են դառնում ունկնդիրների սիրո և աջակիցների սատարման շնորհիվ»,- համոզված է մաեստրո Սմբատյանը։

Նա հայտնեց, որ կարևոր հյուրախաղեր ունեն նաև այս տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ կարևոր դահլիճներում։

«Նվագախմբի ծրագիրը հարուստ  է՝  դասական, ժամանակակից դասական, որը կարևոր է մեր կյանքում, անում ենք նաև պոպուլյար ծրագրեր։  Մենք երիտասարդացնում ենք մեր ունկնդրին։ Դա մեզ համար կարևոր է»,- ասաց Սմբատյանը։

Նա նշեց, որ նաև կարևորում  և նախատեսում են ավելի շատ կրթական ծրագրեր իրականացնել այս տարվա ընթացքում։ 

Placeholder