Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կան վիրավորներ
Հասարակություն
15:05 27/01/2024
Հայաստան

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 27-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Երևանի գնդի պարեկները:

 Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները և դեպքի վայրից հեռացրել հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա:

Placeholder
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կան վիրավորներ