Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու մտադրության մասին հայտնած Անելկան թուրքական ակումբում պաշտոն է ստացել
Սպորտ
18:31 27/01/2024
Տարածաշրջան

Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու մտադրության մասին հայտնած Անելկան թուրքական ակումբում պաշտոն է ստացել

Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման մասին հայտարարած ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլ Անելկան, որ օրեր առաջ Հայաստանում էր, թուրքական ֆուտբոլային ակումբում պաշտոն է ստացել։

«Դեյլի մեյլ»-ի փոխանցմամբ, Նիկոլա Անելկան նշանակվել է թուրքական «Ումրաինեսպոր» ակումբի գործադիր տնօրեն:

Լուրը հաստատել է նաև ակումբը, նշելով, որ 44-ամյա ֆուտբոլիստն անմիջապես կանցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Նիկոլա Անելկան արդեն երեք տարի դուրս էր ֆուտբոլային աշխարհից։ Երեք  տարի առաջ լքեց ֆրանսիական «Հյերես» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը թուրքական ֆուտբոլին անծանոթ չէ,  2005-06 մրցաշրջանում հանդես է եկել «Ֆեներբախչեի» կազմում:

 

Placeholder