Բայրամով. Ադրբեջանը ստացել է համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկների փաթեթը
Քաղաքական
12:18 27/01/2024
Տարածաշրջան

Բայրամով. Ադրբեջանը ստացել է համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկների փաթեթը

Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների ևս մեկ փաթեթ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա։ Առաջիկայում դրանք կփոխանցվեն Հայաստան»,- նշել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: 

Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:

Հիշեցնենք նաև, որ ԱԳՆ-ի 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատ Միզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց կա:

Placeholder
Բայրամով. Ադրբեջանը ստացել է համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկների փաթեթը