Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄԴ. Իսրայելի գործողությունները Գազայում կարելի է ցեղասպանություն համարել
Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։
Եվրանյուզի հաղորդմամբ, Արդարադատության միջազգային դատարանը վճռել է՝ ապացույցները, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում, կարելի է վերջնական համարել։ Որոշումն ընդունվել է Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի հիման վրա և ուղղված է «պաղեստինցիների հետագա անուղղելի վնասը կասեցնելուն» և «ցեղասպանությունը կանխելուն»:
Միևնույն ժամանակ Հաագայի դատարանն ընդգծել է, որ «լրջորեն մտահոգված է» 136 իսրայելցի պատանդների ճակատագրով, որոնք դեռևս պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից և պահանջել է նրանց անհապաղ ազատ արձակել։