«Հայաստան»-ի պատգամավորները հանդիպել են գյումրեցիներին
Քաղաքական
13:56 27/01/2024
Հայաստան

«Հայաստան»-ի պատգամավորները հանդիպել են գյումրեցիներին

Մարզային այցելություննների շրջանակում հունվարի 26-ին ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Լիլիթ Գալստյանը և Մհեր Մելքոնյանը Գյուրիում էին։ Գյումրեցիների հետ հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ Շիրակի կազմակերպության «Շիրվանյան» կենտրոնում։

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ ընդհանուր գծերով ներկայացրել է աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի պետականությանն ուղղված մարտահրավերները, ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունների հետևանքով երկրի առջև կանգնած անվտանգային սպառնալիքները, անդրադարձել է նաև այն ռեսուրսներին և երաշխիքներին, որոնք իրապես ի զորու են երկրում կայունություն և խաղաղություն ապահովել։

Ներկաների հուզող հարցերին պատասխանել են պատգամավորները։  Նաև մտքեր են փոխանակվել և առաջարկություններ են հնչել «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերի իրագործման շուրջ։

Հայաստանի տագնապալի ներկայի, անորոշ ապագայի, անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի կողքին բազմաթիվ էին նաև արցախահայության չլուծված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շուրջ մտահոգությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված սոցիալական խնդիրները գույքագրել և քննարկել խմբակցության աշխատանքային խմբում։

Placeholder
«Հայաստան»-ի պատգամավորները հանդիպել են գյումրեցիներին