Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ժամանակ դատավորը Մեդվեդևին թույլ չի տվել զուգարան գնալ
Աշխարհում
18:00 28/01/2024
Աշխարհ

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ժամանակ դատավորը Մեդվեդևին թույլ չի տվել զուգարան գնալ

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևին Իտալիայի ներկայացուցիչ Յաննիկ Սինների հետ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղի չորրորդ սեթից հետո մրցավարը մերժել է զուգարան գնալու խնդրանքը։ Այս մասին հայտնում է Sport Express-ը։

Մերժումից հետո ռուսը գնացել է աստիճանների դիմացի խորշը՝ հագուստը փոխելու։ Նա, սակայն, չի բավարարել դադարի համար հատկացված 1,5 րոպեի պահանջը ու ստացել է նախազգուշացում։

Մեդվեդևը եզրափակիչում պարտվեց հինգ սեթում՝ 3:6, 3:6, 6:4, 6:4, 6:3 հաշվով։ Ռուս թենիսիստը հաղթել է առաջին երկու սեթում, սակայն հետո պարտվել է երեք գեյմում։

Placeholder