Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ հայերը կարող են մասնակցել ընտրութուններին
Քաղաքական
14:35 29/01/2024
Տարածաշրջան

Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ հայերը կարող են մասնակցել ընտրութուններին

«Հայկական ծագում ունեցող  ընտրողները կարող են մասնակցել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին»,-հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։

Նրա խոսքը ներկայացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեզ համար գոյություն ունեն ընտրողներ, մենք նրանց չենք տարանջատում՝ և կանայք, և տղամարդիկ, և արտասահմանում ապրողները. և երկորւմ ապրողները, բոլորն  ունեն նույն իրավունքները։ Բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ունեն նույն իրավունքները»,-ասել է Փանահովը։

Նա չի մանրամասնել, թե ինչ ի նկատի ունի հայեր ասելով, սակայն  պարզ է, որ ի նկատի ունի  Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախում ապրող մինչև երկու տասնյակ տարեց մարդկանց մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու, այդ թվում Իլհամ Ալիևը։ 

Ադրբեջանի նախագահն ընտրվում է յոթ տարով,  առաջադրման թվի սահմանափակում չկա։ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին։

Placeholder