Ղարիբաշվիլին հեռացավ վարչապետի պաշտոնից
Քաղաքական
17:12 29/01/2024
Տարածաշրջան

Ղարիբաշվիլին հեռացավ վարչապետի պաշտոնից

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց։ Այս մասին հայտնում են վրացական աղբյուրները։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, Իրակլի Ղարիբաշվիլիի և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի պաշտոնների փոխանակման մասին։ Նշվում էր, որ պաշտոնների փախանակումը նախատեսվում է  փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Թբիլիսիում կայացել էր  Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել էին երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:

 

Placeholder
Ղարիբաշվիլին հեռացավ վարչապետի պաշտոնից