«Ռոսատոմի» ղեկավար. Հայաստանը պետք է կողմնորոշվի  ատոմային էներգիայի ոլորտի զարգացման ձևաչափ վերաբերյալ
Քաղաքական
13:19 29/01/2024
Աշխարհ

«Ռոսատոմի» ղեկավար. Հայաստանը պետք է կողմնորոշվի ատոմային էներգիայի ոլորտի զարգացման ձևաչափ վերաբերյալ

Հայաստանը պետք է առաջիկայում կողմնորոշվի ատոմային էներգիայի զարգացման ձևաչափի վերաբերյալ։ «Россия 24»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։

«Ամենաուշը առաջիկա 2.5-3 տարում  Հայաստանը պետք է որոշի ատոմային էներգիայի զարհացման հետագա ձևաչափը, Հայաստանը  վաղուց Միջուկային էներգիայի համաշխարհային ակումբի անդամ է»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ Ռոսատոմը նախատեսում է 2024 թվականին գործարկումներ իրականացնել Բանգլադեշի և Հնդկաստանի ատոմակայաններում, իսկ այլ երկրների հետ մի շարք համաձայնագրեր գտնվում են բարձր պատրաստվածության փուլում։

Placeholder