Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը
Օրվա մամուլ
10:12 29/01/2024
Տարածաշրջան

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանը օրերս 4 ամսով երկարաձգել էր  Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։

Վարդանյանն ապօրինի ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից, ըստ ադրբեջանական կողմից մեղադրվելով ահաբեկչության ֆինանսավորման (հոդված 214-1), օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու (հոդված 279.3), ինչպես նաև պետական սահմանը ապօրինի հատելու մեջ (հոդված 318.1)։ Դատարանը նրան կալանավորել էր չորս ամսով։

Նշենք, որ Բաքուն ապօրինի պահում է Արցախի Հանրապետության  նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Placeholder