Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում. Ավինյան
Քաղաքական
10:30 29/01/2024
Հայաստան

Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում. Ավինյան

«Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա չբացառեց, որ այս տարի դեռևս ձյան առատ տեղումներ լինեն, համապատասխան վարչությունների պատասխանատվությունն է լինելու խնդիրներին համապատասխան արձագանքելը։

«Մեր խնդիրը բակային հատվածների, մայքերի մաքրումն է։ Պետք է  աշխատենք այս ուղղությամբ։ Մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։

Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ։ Այստեղ կարելի է  գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կոմունիկացվել բոլոր տնտեսվարողների հետ, մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն բոլոր այն տնտեսվարողներինն է, ովքեր այդտեղ գործունեություն են իրականացնում»,- հանձնարարեց քաղաքապետը։

Placeholder
Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում. Ավինյան