Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաի նախագահ, պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը երկու շաբաթով հատուկ հրավերով գործուղվում է Իսպանիայի Կանարյան կղզիներ մասնակցելու Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքների, որին մասնակցում են նաև անվանի Օլիմպիկ և Պարալիմպիկ մարզիկներ:
Սարգիս Ստեփանյանը պատրաստվում է մասնակցել 2024 թվականին Գնդի հրման (Shot Put) և
Սկավառակի նետման (Discus Throw) կայանալիք մրցաշարերին:
Սարգիս Ստեփանյանը Աթլետիկա և Պարաաթլետիկա սպորտաձևերից ՀՀ֊ում միակ մարզիկն է, ով հաղթահարել է 2024 թ-ի ամառային պարալիմպիկ խաղերի համար մուտքի նվազագույն ստանդարտը:
Փարիզի Պարալիմպիկ խաղերը կկայանան 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Սարգիս Ստեփանյանը կմասնակցի գնդի հրման մրցաձևին: