Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը կմասնակցի միջազգային հատուկ հավաքին
Սպորտ
12:10 29/01/2024
Հայաստան

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը կմասնակցի միջազգային հատուկ հավաքին

ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաի նախագահ, պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը երկու շաբաթով հատուկ հրավերով գործուղվում  է Իսպանիայի Կանարյան  կղզիներ մասնակցելու Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքների, որին մասնակցում են նաև անվանի Օլիմպիկ և Պարալիմպիկ մարզիկներ:

Սարգիս Ստեփանյանը  պատրաստվում է մասնակցել 2024 թվականին Գնդի հրման (Shot Put) և
Սկավառակի նետման (Discus Throw) կայանալիք մրցաշարերին:

Սարգիս Ստեփանյանը  Աթլետիկա և Պարաաթլետիկա սպորտաձևերից ՀՀ֊ում միակ մարզիկն է, ով հաղթահարել է 2024 թ-ի ամառային պարալիմպիկ խաղերի համար մուտքի նվազագույն ստանդարտը: 

Փարիզի Պարալիմպիկ խաղերը կկայանան 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Սարգիս Ստեփանյանը կմասնակցի գնդի հրման մրցաձևին:

 

Placeholder
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը կմասնակցի միջազգային հատուկ հավաքին