Սյունիքում փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել ավտոբուս՝ 28 ուղևորով
Հասարակություն
16:39 30/01/2024
Հայաստան

Սյունիքում փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել ավտոբուս՝ 28 ուղևորով

Հունվարի 30-ին, ժամը 06։36-ին Սյունիք մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները քարշակման միջոցով (մոտ 1 կմ) արգելափակումից դուրս են բերել ավտոբուս (28 ուղևոր) և բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:

Փրկարարները նշված հատվածում իրականցրել են հերթապահություն։

Placeholder
Սյունիքում փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել ավտոբուս՝ 28 ուղևորով