Մբապեն դեռ չի որոշել՝ որտեղ է խաղալու
Աշխարհում
17:41 30/01/2024
Աշխարհ

Մբապեն դեռ չի որոշել՝ որտեղ է խաղալու

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեն մտադիր է առաջիկա օրերին իր ապագայի մասին տեղեկացնել ՊՍԺ-ի ղեկավարությանը, կմնա՞ ակումբում, թե՞ կհեռանա։

Վեստի.ռու-ն գրում է, որ Մբապեի կարիերան Ֆրանսիայի չեմպիոնի կազմում վաղուց «սերիալ» է հիշեցնում։ Կիլիանը և նրա ընտանիքը, ֆուտբոլիստի գործակալական գործերով զբաղվում են նրա մայրն ու հայրը, անընդհատ փորձում են գտնել ոչ թե լավագույն մարզական պայմանները, այլ ամենամեծ վճարը:

Այդ իսկ պատճառով նա  առանց վարանելու խաբել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարներին, որոնց հետ ջենթլմենական համաձայնություն ուներ՝ 2023 թվականի ամռանը տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք։ Բայց Մբապեն նախընտրել է մնալ ՊՍԺ-ում շատ լավ աշխատավարձով:

Placeholder
Մբապեն դեռ չի որոշել՝ որտեղ է խաղալու