ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել
Իրավունք
13:10 30/01/2024
Հայաստան

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նա արդեն ազատության մեջ է։ Panorama.am-ին ասաց  պաշտպան Գոռ Վարդանյանը։

«Նախօրիեն մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժ է  նշանակվել երկու ամիs կարճաժամկետ ազատազրկում,  սակայն քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, դատարանը պատժի կրումից ամբողջությամբ ազատ է  արձակել»,- նշեց նա։

Փաստաբանը հայտնեց, որ դատավճիռը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում, դեմ են մեղադրական վերդիկտին։

Հարցին՝ առաջադրված մեղադրանքով որքա՞ն պատիժ է նախատեսված,   Գ.Վարդանյանն ասաց, որ տուգանք, կարճաժամկետ ազատազրկում, նաև ազատազրկում առավելագույնը 3 տարի։

«Այնպես չէ, որ անսպասելի էր մեզ համար, քանի որ իր քաղաքական գործունեության հետ էր կապված այս ամենը, մենք այս ամենին էլ սպասում էինք»,- ասաց Գոռ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Ա. Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղետվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
 

Placeholder
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել