Իրանում մահապատժի են ենթարկել Մոսադի  հետ համագործակցած օպերատիվ խմբի 4 անդամի
Քաղաքական
22:56 29/01/2024
Տարածաշրջան

Իրանում մահապատժի են ենթարկել Մոսադի հետ համագործակցած օպերատիվ խմբի 4 անդամի

Նախորդ տարի Սպահանում ահաբեկչություն նախապատրաստելու ժամանակ ձերբակալված իսրայելական հետախուզության աշխատանքային խմբի չորս անդամների մահապատիժը կատարվել է երկուշաբթի առավոտյան։ Այդ մասին հայտնում է Irna

Անցյալ ամառ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ձերբակալել է Մոսադի հետ կապված օպերատիվ խմբին, որն անօրինական կերպով երկիր է մտել Իրաքյան Քուրդիստանի տարածքով: Խումբը մտադիր էր պայթեցնել Սպահանում գտնվող պաշտպանության նախարարության սարքավորումների գործարանը։

2023 թվականի սեպտեմբերի 18-ին այս խմբավորման չորս անդամներ մահապատժի են դատապարտվել Սիոնիստական ռեժիմի օգտին լրտեսելու մեղադրանքով։

Իրանում այսօր մահապատժի են ենթարկվել Մոսադի օպերատիվ խմբի հիմնական անդամները՝ Մոհամմադ Ֆարամարզին, Մոհսեն Մազլումին, Վաֆա Ազարբարին և Փեյման Ֆաթեհին երկրի պաշտպանության նախարարության հետ կապված պաշտպանական և հրթիռների արտադրության գործարանի պայթեցման ծրագրի համար:
 

Placeholder
Իրանում մահապատժի են ենթարկել Մոսադի հետ համագործակցած օպերատիվ խմբի 4 անդամի