Փաշինյանն ազատել է արարողակարգի պատասխանատուին
Քաղաքական
13:34 30/01/2024
Հայաստան

Փաշինյանն ազատել է արարողակարգի պատասխանատուին

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սուրեն Վարոսյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-ասված է Փաշինյնաի որոշման մեջ, որը ստորագրվել ու հրապարակվել է այսօր։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է  հանրային պաշտոններում նշանակելու իրավասությանը, 10-րդ կետը սահմանում է.

«Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերի»։

Հիշեցնենք, որ Վարոսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվակականի օգոստոսին։
Մինչ այդ, Սուրեն Վարոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր:

Placeholder
Փաշինյանն ազատել է արարողակարգի պատասխանատուին