Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Քաղաքական
14:00 31/01/2024
Հայաստան

Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Կադրերը տարածում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների  հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին։

Հանդիպումը  տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։

Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։

 

Placeholder