Թուրքական անանուն աղբյուրը բացառել է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպումը
Քաղաքական
10:05 31/01/2024
Աշխարհ

Թուրքական անանուն աղբյուրը բացառել է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպումը

Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա-Իրան ձևաչափով բարձր մակարդակի հանդիպում դեռ չի նախատեսվում։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրը։

Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ, կողմերը դեռ չեն սկսել դրա շուրջ համաձայնեցնել իրենց դիրքորոշումները։ Այդ մասին ավելի վաղ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

«Նման հանդիպում առայժմ նախատեսված չէ»,-ասել է լրատվական գործակալության թուրքական աղբյուրը։

Անցյալ տարվա մայիսի 10-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների առաջին հանդիպումը։ Դրա արդյունքների հիման վրա նախարարները հանձնարարել են պատրաստել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծ։
 

Placeholder