Մհեր Գրիգորյանի գրասենյակ. Այսօրվա հանդիպմանը ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել
Քաղաքական
14:53 31/01/2024
Հայաստան

Մհեր Գրիգորյանի գրասենյակ. Այսօրվա հանդիպմանը ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանը ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։ Այս  մասին «Փաստինֆո»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հանդիպման ընթացքում հայկական կողմը փոխանցելու է երեք շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։

Placeholder