Ջեյմս Քեմերոնը վերսկսել է «Ավատար 4»-ի նկարահանումները
Մշակույթ
17:26 31/01/2024
Աշխարհ

Ջեյմս Քեմերոնը վերսկսել է «Ավատար 4»-ի նկարահանումները

Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը վերսկսել է «Ավատար» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի չորրորդ մասի նկարահանումները։ Այս մասին սոցցանցերում հայտնել է նախագծին մասնակցող դերասան Սթիվեն Լանգը։

Լանգը սելֆի է հրապարակել, որը ենթադրաբար արվել է իր հանդերձարանում: Այսպիսով, նա հաստատել է նախագծի մեկ այլ մասնակցի՝ Սեմ Ուորթինգթոնի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ նկարահանումները կվերսկսվեն փետրվարի սկզբին։

kulturomania.ru-ն գրում է, որ չորրորդ «Ավատարի» պրեմիերան նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերին։ Նախկինում Ջեյմս Քեմերոնն ասել էր, որ այս ֆիլմում հեռուստադիտողներին սպասվում է ժամանակային թռիչք, իսկ գլխավոր հերոսները կմեծանան։
 

Placeholder