Հնագետները քննադատել են Միկերինի բուրգը վերականգնելու Եգիպտոսի կառավարության ծրագրերը
Մշակույթ
17:54 31/01/2024
Աշխարհ

Հնագետները քննադատել են Միկերինի բուրգը վերականգնելու Եգիպտոսի կառավարության ծրագրերը

Գիզայի բուրգերից մեկը վերականգնելու Եգիպտոսի կառավարության ծրագիրը հնագետների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, նրանք նախաձեռնությունը համեմատել են «Պիզայի աշտարակը ուղղելու» հետ:

artguide.com-ը գրում է, որ նախագիծը, որն արդեն ընթացքի մեջ է, նպատակ ունի վերակառուցել Միկերինի բուրգի արտաքին գրանիտե շերտը և մշակվել է ճապոնացի հնագետների հետ համատեղ: Բուրգի ճակատը բաղկացած է բլոկներից, որոնք ներկայումս ցրված են բուրգի հիմքի շուրջը: Ըստ նախագծի թիմի, բլոկները տեղահանվել են երկրաշարժի ժամանակ, որը տեղի է ունեցել վերջին հազար տարվա ընթացքում:

Շատ հնագետներ նախագիծն արդեն անվանել են անհեթեթ և առաջարկել են նաև ներկել բուրգը և այն ծածկել պաստառով՝ ավելի ներկայանալի տեսք ունենալու համար: Մյուսները կասկածի տակ են դնում թանկարժեք նախագծի կենսունակությունը Եգիպտոսի վերջին տնտեսական անկումից հետո: Աշխատանքի առաջին փուլը վճարելու է Ճապոնիան։

Placeholder