Պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի. Գևորգ Դանիելյան
Քաղաքական
10:31 31/01/2024
Հայաստան

Պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի. Գևորգ Դանիելյան

 Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.


«Կառավարության «e-draft» կայքում դրված որոշման նախագծով փորձ է արվում մի խումբ պատմաբանների առաջարկով «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ։ Հիրավի հաջողված և համընդգրկուն եզրույթից հրաժարվելը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ «Հայոց պատմություն» անվանումը «... հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության»:  Միաժամանակ առաջարկվում է ընդօրինակել այլ երկրներում ընդունված ձևաչափին՝ «Ղազախստանի պատմություն», «Հնդկաստանի պատմություն» և այլն:


Հարգելիներս, եզրութաբանությունը հայագիտության, ազգային ինքնության անքակտելի տարրերից է, ուստի պետք չէ իբր պետականությունից շեղվելու հնարավոր պատճառը փնտրել դարեր շարունակ փորձություն անցած և համընդհանուր ընդունելության արժանացած անվանումների մեջ: Ազգային ինքնատիպությունը միջազգային նորմերով պաշտպանվող համաշխարհային մշակույթի արժեք է: Մովսես Խորենացին իր նույնանուն գործում առավելապես հենց Հայոց պետականությանն է անդրադարձել, իսկ պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի:

e-draft.am-ում կարող եք մասնակցել նախագծի քվեարկությանը ....»։
 

Placeholder
Պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի. Գևորգ Դանիելյան