Կուսության ստուգումը բռնության տեսակ է, որը պետք է օրենքով ամրագրենք. Զարուհի Բաթոյան
Իրավունք
16:59 01/02/2024
Հայաստան

Կուսության ստուգումը բռնության տեսակ է, որը պետք է օրենքով ամրագրենք. Զարուհի Բաթոյան

«Բոլոր բռնությունների սահմանումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է  Քրեական օրենսգրքի փոփոխությամբ, միջազգային ստանդարտներին  համապատասխանեցմամբ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ խոսելով իր և ՔՊ-ական ևս երկու պատգամավորի՝ Սոնա Ղազարյանի և Ծովինար Վադանյանի ներկայացրած նախագծերի փաթեթի մասին, որով մասնավորապես առաջարկվում է  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։

Բաթոյանը նշեց, օրենքը պետք է պաշտպանի հնարավոր բոլոր դեպքերը։

Հարցին՝ կետրից մեկով արգելվում է կուսության ստուգումը, արդյո՞ք դա Հայաստանում տարածված է, որ իրենց մտահոգել է. նա ասաց. «Մեզ մտահոգել է սահմանումների վերանայումը, թարմացման կարիք ունեն սահմանումները։  Նոր սահմանումներ ենք տալիս։

Չե՞ք համարում, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է։ Այն բռնության տեսակ է, աշխարհում ճանաչում են որպես բռնության տեսակ, մենք էլ պետք է օրենքով ամրագրենք, անկախ նրանից, թե ում մտքով դա կանցնի, ինչպես կորոշեն դա իրականացնել, հակարծ դա... ։ Եթե մարդու կամքին հակառակ է, համարվում է  բռնություն»։ 
 

Placeholder
Կուսության ստուգումը բռնության տեսակ է, որը պետք է օրենքով ամրագրենք. Զարուհի Բաթոյան