Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու
Քաղաքական
15:09 01/02/2024
Տարածաշրջան

Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործող նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Սպուտնի Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է փետրվարի 1-ին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարում։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ղեկավարի աթոռը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին։ Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխեցին իրենց պաշտոնները։

Իրակլի Կոբախիձեն 46 տարեկան է։ 2021 թվականի հունվարից նա «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է։ Մինչ այդ նա իշխող թիմի գործադիր քարտուղարն էր։

Placeholder
Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու