Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների միջնորդությունը և 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Սիներջի» ընկերության մեկ այլ աշխատակից էլ կալանավորվեց մեկ ամսով։
Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։