Թափված աղբի մշակման վայրից հայտնաբերել են կորած ադամանդե մատանին
Աշխարհում
17:40 01/02/2024
Աշխարհ

Թափված աղբի մշակման վայրից հայտնաբերել են կորած ադամանդե մատանին

ԱՄՆ-ում աղբի վերամշակման գործարանի աշխատակիցները գտել են կորած ադամանդե մատանիn։ Այդ մասին գրում է UPI-ն։

Մատանին կորցրել էր տեղի բնակչուհի Մելանի Հարփերը։ Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը իր հագուստը թափում էր քաղաքային աղբանոցում։ Ամերիկացին չի ընդունել կորուստը և նամակ է գրել քաղաքի հանրային աշխատանքների վարչություն։

«Ես գիտեմ, որ մատանին գտնելու հավանականությունն աննշան է։ Բայց եթե մատանին հայտնաբերվի վերամշակման գործընթացում, ես շատ շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ մեկը կապ հաստատի ինձ հետ»,-ասվում էր նամակում:

Գործարանի աշխատակիցները, իմանալով խնդրի մասին, որոշել են օգնել Մելանիին։ Արդյունքում մատանին մի քանի ժամ տևած որոնումներից հետո հայտնաբերվել է և վերադարձվել տիրոջը։

Հարփերը շնորհակալություն է հայտնել մարդկանց օգնության համար և ասել, որ այժմ ավելի ուշադիր է լինելու զարդերի նկատմամբ։

Placeholder