Ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից. Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասին
Քաղաքական
15:42 02/02/2024
Հայաստան

Ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից. Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասին

«Կարող եմ ասել, որ ՀՀ-ում ընդհանրապես ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի, ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից»,-ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և Էկոնոմիկայի փոխնախարարի կալանավորման փաստերը՝ նշելով որ նախ պետք է սպասել քննչական մարմնների և դատարանների եզրակացություններին։

Ալեքսանյանը չմեկնաբանեց այն փաստը, որ Անի Իսպիրյանին տնային կալանք են տվել, իսկ Անի Գևորգյանին, որն անչափահաս երեխաներ ունի, երկու ամսով կալանավորել են՝ պատճառաբանելով, թե չի մեկնաբանում դատարանների որոշումները։

Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանը խնդիրներ ունի թիմի հետ և հնարավոր է նրան հեռացնեն ԱԺ նախագահի պաշտոնից՝ Ալեքսանյանն ասաց. «Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է, ՀՀ ԱԺ նախագահը, մեր թիմակիցն է և մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի։ Այն խոսքերը, թե թիմը խնդիր ունեի Ալեն Սիմոնյանի հետ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։

ՔՊ ական պատգամավորը պատասխանեց նաև հարցին, թե  ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխությունը ներքին խնդիր լինելու մասին հայտարարությունը, այն դեպքում, երբ Ալիևն էլ է խոսել այդ մասին։

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի խոսույթում և փաստաթղթերում կան դրույթներ, որոնեք մեր համար են խնդրահարույց և այն մեր օրակարգի անբաժանելի մասն է։ Ինչ վերաբրում է Սահմանադրությանը, վարչապետը շատ պարզ ասց, որ այն նախ և առաջ մեր ներքին հարցն է, որ մենք նախ ինքներս մեր հետ այդ խոսակցությունն ունենանք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։
 

Placeholder
Ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից. Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասին