Այս տարի Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը
Առողջություն
17:52 02/02/2024
Հայաստան

Այս տարի Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը

«2024 թվականին Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը, և այս վարակն արդեն կդառնա կառավարելի մեր երկրում»,- «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում, կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողովում հայտարարեց  «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը։

Համաժողովի ժամանակ նշվեց, որ, ըստ փորձագետների գնահատականներ,  եթե ապահովվի պատվաստումների առնվազն 80 տոկոս ծածկույթ, ապա 2030 թվականին հնարավոր կլինի հիվանդացության մակարդակը նվազեցնել առկա պաշտոնական տվյալների 22 տոկոսից և ոչ պաշտոնական տվյալների 88 տոկոսից մինչև 7 տոկոս, առանց բարդությունների և բացասական հետևանքների։

Առաջարկվում է 15 տարեկան նախազորկոչային տարիքի դեռահասների շրջանում ջրծաղիկի դեմ երկու դեղաչափ պատվաստումների իրականացում 4-8 շաբաթ միջակայքում, 1 տարեկան երեխաների շրջանում ջրծաղիկի դեմ մեկ դեղաչափ պատվաստումների իրականացում։

Placeholder