Իրանը թվային տարբերակով Հայաստանին է տրամադրել երկլեզու երեք  ձեռագիր
Իրավունք
09:34 02/02/2024
Հայաստան

Իրանը թվային տարբերակով Հայաստանին է տրամադրել երկլեզու երեք ձեռագիր

Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ:

Մատենադարանից հայտնում են, որ քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:

Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք  ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:

Տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ Կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին:

Placeholder
Իրանը թվային տարբերակով Հայաստանին է տրամադրել երկլեզու երեք ձեռագիր