Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Wildberries-ի պահեստի հրդեհի գործով գաղտնի քննություն է իրականացվում
Wildberries-ը դիտարկում է Շուշարիի պահեստում բռնկված հրդեհի տարբեր վարկածներ, սակայն հետաքննության գաղտնիության պատճառով չի կարող հայտնել իր եզրակացությունները։ «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկը։
«Մենք դիտարկում ենք տարբեր վարկածներ, տվյալներ ենք հավաքում, բայց սա գաղտնի հետաքննություն է, և քանի դեռ այն շարունակվում է, մենք չենք կարող որևէ բան ասել մեր եզրակացությունների կամ որևէ տեղեկատվության մասին»,- ասել է նա։
Ըստ աղբյուրի, Wildberries-ի ղեկավարը հունվարի 22-23-ը աշխատել է Սանկտ Պետերբուրգում և ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում։