Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը
Հասարակություն
11:24 03/02/2024
Աշխարհ

Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը

Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր:

Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:

«Արևելքի»՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին  մի քանի օր առաջ սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել:

Ամուսինը նույնպես հայ է: Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:

Placeholder
Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը