«Հրապարակ». Ապամոնտաժվելու են 10 և ավելի քմ մակերեսով բոլոր գովազդային վահանակները
Օրվա մամուլ
09:10 03/02/2024
Հայաստան

«Հրապարակ». Ապամոնտաժվելու են 10 և ավելի քմ մակերեսով բոլոր գովազդային վահանակները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին պատրաստվում է գովազդային վահանակներ ապամոնտաժել: Խոսքը բոլոր այն գովազդային վահանակների մասին է, որոնք քաղաքապետարանը կհամարի ինքնակամ տեղադրված։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանն արդեն իսկ դրամական միջոցներ է հատկացրել՝ 20 մլն դրամի չափով։ Ապամոնտաժվելու են 10 և ավելի քմ մակերեսով բոլոր գովազդային վահանակները։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ներկայացվեցին պահանջները, թե ինչ չափեր և տեսք պետք է ունենան քաղաքի բոլոր վահանակները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder