Պակիստանի նախկին վարչապետը 7 տարի բանտում կանցկացնի անօրինական ամուսնության պատճառով
Իրավունք
16:12 03/02/2024
Աշխարհ

Պակիստանի նախկին վարչապետը 7 տարի բանտում կանցկացնի անօրինական ամուսնության պատճառով

Պակիստանի Ռավալպինդի քաղաքի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ ամուսնության համար իսլամական նորմերը խախտելու համար։ Այս մասին հայտնում է պակիստանյան Dawn թերթը։

«Ռավալպինդիի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին և Բուշրա Բիբիին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ իդդատի շրջանում ամուսնության հետ կապված գործով», - ասվում է հրատարակության մեջ:

Իդդատը ամուսնալուծությունից հետո պարտադիր շրջան է, որի ընթացքում կինը չի կարող ամուսնանալ:

Գազետա.ռու-ն գրում է, որ մինչ այս Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին, ով գտնվում է կալանքի տակ, և նրա կնոջը մեղադրել էր անօրինական ամուսնության մեջ։
Նաև Իմրան Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեշին հունվարին դատապարտվել էին տասը տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքների բացահայտման գործով։ Բացի այդ, հունվարի 31-ին դատարանը կոռուպցիոն գործով հերթական վճիռն էր  կայացրել նախկին վարչապետի և նրա կնոջ նկատմամբ։


 

Placeholder