Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչու Վարդան Ուռուտյանը կրկին չի առաջադրվել ռեկտորի պաշտոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2023 դեկտեմբերի 25-ից դադարել է զբաղեցնել համալսարանի ռեկտորի պաշտոնը: Մեր տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները նպատակ ունեն համալսարաններում «հեղափոխություն» իրականացնել` հերթով ազատվելով ռեկտորներից՝ իրենց «սրտի անձանց» այդ պաշտոններում նշանակելու համար: Տեղեկացանք, որ այս անգամ պաշտոնից «հեռացումն» իրականացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի միջոցով, որը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Պարզվում է՝ Գևորգյանը նրա հետ մասնավոր զրույցներ է ունեցել, ակնարկել, որ պետք է հեռանա, թե չէ հնարավոր է ստուգումներ անցկացնեն ու ինչ-որ կոռուպցիոն բացահայտումներ անեն. ճիշտ կլինի առանց սենսացիաների հեռանա:
ArmLur.am-ը կապ է հաստատել Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կրկին չի առաջադրվել ռեկտորի պաշտոնում. «Պաշտոնավարումս ավարտվել է, և ես չեմ դիմել 2-րդ փուլի համար»: Վերջինս հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: