Սերժ Սարգսյանը քննարկել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում առկա սպառնալիքներին առնչվող հարցեր
Քաղաքական
10:45 03/02/2024
Հայաստան

Սերժ Սարգսյանը քննարկել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում առկա սպառնալիքներին առնչվող հարցեր

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության  ակտիվի հետ:

ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին,  ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին:
Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Placeholder
Սերժ Սարգսյանը քննարկել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում առկա սպառնալիքներին առնչվող հարցեր