Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սահմանին իրավիճակը կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն. Սուրեն Պապիկյան
«Սահմանին իրավիճակը այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը վստահեցրեց, թե զորքերի կուտակումներ չկան։
«Այս պահին զորքերի կուտակումներ չկան։ Վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, ինչը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում»,- ասաց Պապիկյանը։
Նա հայտնեց, որ 2023 թվականը եղել բարդ տարի ԶՈւ-ժերի համար, եղել են խնդիրներ, բազում հիմնահարցեր, միևնույն ժամանակ այն եղել ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի։
Պապիկյանը հայտնեց, որ բարեփոխումները տեղի են ունենում ընդդիմադիրենրի մասնակցությամբ՝ Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ ընդունելու միջոցով։