Մահացել է Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը
Քաղաքական
10:41 04/02/2024
Աշխարհ

Մահացել է Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը

Նամիբիայի նախագահ Հեյգ Գոթֆրիդ Գեյնգոբը մահացել է փետրվարի 4-ին՝ 82 տարեկան հասակում։ X-ում պետության ղեկավարի գրասենյակի տեղեկացմամբ՝ նա մահվան պահին եղել է հիվանդանոցում՝ շրջապատված կնոջ և երեխաների կողմից։

Հունվարին նախագահական գրասենյակը հայտարարեց, որ Գեյնգոբի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը;

Նախատեսվում է կառավարության նիստ՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Փոխնախագահ Նանգոլո Մբումբան կզբաղեցնի Նամիբիայի ժամանակավոր նախագահի պաշտոնը։

Placeholder