Փետրվարի 4-ի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Աշխարհում
11:04 04/02/2024
Աշխարհ

Փետրվարի 4-ի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ամեն տարի փետրվարի 4-ին նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Միջոցառումը իրականացվում է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նախաձեռնությամբ, որը քաղցկեղի դեմ պայքարի ամենախոշոր և ամենհին միջազգային կազմակերպությունն է; կազմակերպությւոնը նպատակ ունի բարձրացնել հիվանդությունների մասին իրազեկության մակարդակը՝ դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու համար:

2000 թվականի փետրվարի 4-ին Փարիզում, Նոր հազարամյակի քաղցկեղի համաշխարհային գագաթնաժողովում, ընդունվեց Քաղցկեղի դեմ պայքարի Փարիզի խարտիան, որն ուղղված էր քաղցկեղի հետազոտությանը, քաղցկեղի կանխարգելմանը և հիվանդների խնամքի բարելավմանը: Փաստաթղթում ասվում է նաև քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա սահմանման մասին։

Ամեն տարի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նվիրված է կոնկրետ որևէ թեմայի: 2022-2024 քարոզարշավի թեման է «Վերացնել խնամքի բացերը»: 2024 թվականը նվիրված է քաղցկեղի մասին իրազեկության ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: Համաշխարհային առաջնորդները պետք է առաջնահերթություն տան առողջապահական անհավասարության դեմ պայքարի նորարարական ռազմավարությունների ստեղծմանը, ավելի առանց քաղցկեղի արդար աշխարհ ունենալու համար ներդրումներ ապահովելուն:
 

Placeholder