Խումարյանն ազատման դիմում չի ներկայացրել
Հասարակություն
16:33 05/02/2024
Հայաստան

Խումարյանն ազատման դիմում չի ներկայացրել

«Ոչ, ճիշտ չեն։ Պարոն Խումարյանն ազատման դիմում չի ներկայացրել»,-հայտնեցին Հայաստանի հանրային ռադիոյից՝ ի պատասխան Panorama.am-ի այն հարցի, ճի՞շտ են արդյոք տարածված տեղեկություններն այն մասին, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն ազատման դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Գ. Խումարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալոց Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին հետևած արձագանքների ու զարգացումների մասին։

Հայտարարությունից հետո տարածվեցին լուրեր, որ Խումարյանը նաև ազատման դիմում է գրել։

Placeholder
Խումարյանն ազատման դիմում չի ներկայացրել