Ամերիկացի երգչուհին «Գրեմմի»-ն ներկայացրել է ազգությամբ հայ հայտնի դիզայներ Խոսրովի հեղինակած զգեստով
Մշակույթ
11:01 05/02/2024
Աշխարհ

Ամերիկացի երգչուհին «Գրեմմի»-ն ներկայացրել է ազգությամբ հայ հայտնի դիզայներ Խոսրովի հեղինակած զգեստով

«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը ամերիկացի երգչուհի Դոն Ռիչարդը (Dawn Richard) կրել է հայազգի դիզայներ Խոսրովի հեղինակած  գարուն-ամառ 2024 հավաքածուի «Ծառ» երեկոյան զգեստը։

Մասնագետների գնահատականներով, Դ. Ռիչարդի զգեստը համարվում է այս տարվա «Գրեմմի» մրցանակաբաշխության ամենալավ զգեստներից։ 

Խոսրովի պաշտոնական էջում նշվում է, որ «իմ հայկական ժառանգության հարուստ պատմությունը միաձուլելով ժամանակակից զգացմունքայնության հետ՝ կերտվում է նոր հեռանկար և ճաշակ»:

Նա ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, այնուհետև տեղափոխվել է Լոնդոն՝ սովորելով այնտեղի նորաձևության քելոջում։ Այժմ բնակվում է  Իտալիայում։ 

Placeholder